Դասարանական առաջադրանք

Փակագծում  տրված բառերը  դի´ր  պահանջվող  թվով:

Սպիտակ արագիլը աշխարհում շատ տարածված թռչուն է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջանում: Չվող թռչուն է կտուցը: Բնակվում են զույգով: Բունը տեղադրում են շենքի տանիքին, մետաղյա կամ բետոնե բարձր սյանը և նման այլ տեղրում: Մարդիկ սիրում են նրանց թռիչքի հանգստությունը, թևերը ու խոր թափահարումը։

Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

Գծիկները  ը կամ  ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխը ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավը բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենասը Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչն որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:

 

. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր բառերի կողքին եզակի կամ հոգնակի գոյականներ գրեցեք:

Որևէ – որևէ միտք

Ինչ-ինչ – ինչ-ինչ մտքեր

Ոչ մի – ոչ մի բան

Այլևայլ – այլևայլ իրեր

.Կազմի՛ր տվյալ գոյականների հոգնակին՝

Արկղ – արկղեր
ժամացույց – ժամացույցներ
զորապետ – զորապետեր
հանդապահ – հանդապահեր
ծրագիր – ծրագրեր
երեխա – երեխաներ
թռչուն – թռչուններ
վագր – վագրեր
մեծատուն – մեծատներ
տեսակետ – տեսակետներ
գլուխ – գլուխներ
նուռ – նռեր
գունդ – գնդեր
հանքափոր – հանքափորներ
հանքահոր – հանքահորներ
խմբերգ – խմբերգեր
ջրավազան – ջրավազաններ

Advertisements

Իմ սիրտը լեռներում է

Հեղինակը պատմում է, որ 1914 թվականիներբ վեց տարեկան էրմիծերունի է երևում Սան Բենիտոյի փողոցում իրենց տան մոտ: Ծերունին փող է փչում։ Հեղինակը խնդրում է նրան մի մեղեդի նվագել, սակայն ծերունին նրանից ջուր է խնդրում: Ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է: Հեղինակի հայրը առաջարկում է ծերունուն ճաշել իրենց հետ: Ծերունին համաձայնում է: Նա ներկայանում է՝ Ջասպր ՄաքԳրեգոր։ Հայրը հեղինակին ուղարկում է նպարավաճառի մոտ՝ ապառիկով գնելու ֆրանսիական բատոն և պանիր: Տղան դժկամորեն գնում է, սակայն ասում, որ նպարավաճառը ոչինչ չի տա, քանի որ հորը անբանի մեկն է համարում: Հայրն ասում է, որ ինքը անբան չէ, անընդհատ աշխատում է բանաստեղծությունների վրա:Հեղինակը հասնում է խանութ և վաճառողին՝ միսթր Կոզակին ամենաանհեթեթ հարցերն է տալիս: Ի՞նչ կաներ, եթե հայտնվեր Չինաստանում և ուտելու ոչինչն չունենար, ինչպե՞ս են նրա կինը, որդին, դուստրը… Կոզակն էլ է հետաքրքրվում հեղինակի՝ Ջոննիի ընտանիքի անդամներից, բայց, միևնույն է, նշում է, որ Ջոննին պիտի վճարի: Ջոննին ձեռք չի քաշում և սկսում է պատմել, որ իրենց հյուր է եկել մեծ արտիստ Մաք-Գրեգորը… Ի վերջո Կոզակը զիջում է բատոնը և պանիրը և հաշվում է Ջոննիի հոր ընդհանուր պարտքը: Հեղինակը բատոնը և պանիրը ձեռքին տուն է վերադառնում: Հայրը և ծերունին շատ են ուրախանում: Ուտելուց հետո ծերունին սկսում է հայացքը պտտել այս ու այն կողմ և ուտելու ուրիշ բան փնտրել: Առաջարկում է ուտել Ջոննիի լորտուներին: Բայց հեղինակը չի համաձայնում սպանել իր լորտուներին: Փոխարենը խնդրում են Մաք-Գրեգորին, որ նա հնչեցնի իր փողը և մի բան նվագի: Նա սկսում է նվագել բակում հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում իր կյանքի պատմությունն անել: Երբ նրան ընդհատում են և խնդրում վերադառնալ նվագին, նա հարցնում է իրեն ընդատած Ռուֆին, թե չի ճարվի արդյոք նրա մոտ հավկիթ: Ռուֆը գնում է մեկ հատիկ հավկիթի ետևից: Մեկ ուրիշ հանդիսատեսից Մաք-Գրեգորը խնդրում է երշիկի կտոր: Բոլորը մի-մի կտոր ուտելու բան են բերում և Ջոննիի ընտանիքը սկսում է քեֆ անել: Հավկիթերշիկկանաչ սոխերկու տեսակ պանիրյուղերկու տեսակ հացխաշածկարտոֆիլթարմ պոմիդորներսեխթեյ և շատ ուրիշ համեղ բաներ: Միստր ՄաքԳրեգորը 17 օր մնում է հեղինակի տանը: Հետո ծերանոցից մի մարդ է գալիս և ասում, որ փնտրում է դերասան Ջասպր ՄաքԳրեգորին: Ծերանոցում ներկայացում են պատրաստում և նրանց դերասան է հարկավոր: Միստր ՄաքԳրեգորը գնում է այդ մարդու հետ: Հաջորդ օրը հայրը խիստ սովածանում և ասում է, որ Ջոննին դարձյալ գնա Կոզակի մոտ: Հեղինակը գնում է խանութ և սկսում քննարկել Չինաստանում հայտնված քաղցած մարդու հարցը ճիշտ այնտեղիցուր նախորդ անգամ կանգ էր առել։ Ստիպված է լինում մեծ ջանք գործադրել,որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնա: Բերում է մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման թխկու հյութ:Առավոտյան լսում են, թե ինչպես տատիկը գեղգեղում է ինչպես դեղձանիկը: 

Մեծ Բրիտանիա

Գտնվում է, Եվրոպա մայրցամաքում, շրջապտաված է Նորվեգական ծովով: Տարածքը ՝ 244 հազար կմ, Բնակչությունը ՝ 62,4 մլ մարդ: Մայրաքաղաքն է ՝ Լոնդոնը:  Հարևան երկրներ ՝ Ֆրանսիա, Իռլանդիա, Բելգիա, Նիդեռլանդներ: Անգլիան Ֆրանսիայից բաղանով, անգլիական նեղուց: Մեծ Բրիտանիան ունի նավթ, գազ քարածուխ: Գազի և նավթի մեծ պաշարներ կան նաև Միջին Անգլիայում: Ունի բարեխառն ծովային կլիմա, տարված մեծ մասը ապմոտ է: Հով ամառ և մեղմ ձմեռ: Անասնապահության համար կան կանաչ մարգագետիններ: Բնակչությամբ զիջում է, Գերմանիային: Աշխարհի ամենազարգացած երկրներից է:

Արդյունաբերություն 21.1%,

Գյուղատնտեսություն 0.7%

Ծառայություններ 78.2%

Գրքի ստեղծման տեխնոլոգիան

girq-868x445

Թղթի ստեղծման տեխնոլոգիան

Թուղթը բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ է:
Թղթի արտադրությունը բաղկացած է մի շարք հաջորդական փուլերից` թղթազանգվածի պատրաստում, սպիտակեցում, թուղթ պատրաստող մեքենայով մշակում և փաթաթում:
Թղթազանգված պատրաստելու համար փայտանյութը ենթարկում են մեխանիկական և քիմիական մշակման: Բարձրորակ մակերևույթով թուղթ ստանալու համար թղթազանգվածին ավելացնում են օսլա, հանքային նյութեր և կավ, թղթի վրա թանաքի ու ներկերի տարածումը կանխելու համար՝ սոսնձող նյութեր, թղթի ամրությունը մեծացնելու համար՝ սինթետիկ խեժեր, գունավորման համար՝ ներկանյութեր: Համասեռ և խոնավ թղթազանգվածը մշակվում է թուղթ պատրաստող մեքենայով. մանր անցքերով երկար ցանցի վրա փռված թղթազանգվածը ջրազրկվում է, մամլվում, արդուկվում ծանր ու տաք թմբուկներով և վերածվում ստվար ու հարթ թղթի:
Թուղթ կարելի է ստանալ նաև արդեն գործածված թղթից՝ թղթաթափոնից. ջրում թրջելիս այն տրոհվում է բաղկացուցիչ մանրաթելերի: Թղթաթափոնից ստացված թուղթը կարելի է վերամշակել մի քանի անգամ:
Հայտնի է թղթի 600 տեսակ. տպագրական, գեղազարդիչ, զտիչ, կավճապատ, պարաֆինապատ, հիգիենային, կպչուն, պատճենահանման, տեխնիկական, լուսազգայուն և այլն:
Թուղթն օգտագործում են տպագրության, գրելու, նկարելու, փաթեթավորման, ջերմա- և էլեկտրամեկուսացման, տոպրակներ, պաստառներ, ստվարաթուղթ, պարաններ և նույնիսկ մեքենաների ատամնանիվներ պատրաստելու համար:
Ժամանակակից թղթի նախատիպը եղել է հին եգիպտացիների մ. թ. ա. III հազարամյակի սկզբին պապիրուսից պատրաստած նյութը: Նրանք պապիրուսի ցողունի միջուկից կտրած երկայնական շերտերը դասավորում էին իրար կողքի, սոսնձում, ստացված «թղթերը» հարթեցնում և չորացնում էին արևի տակ:
Ասորեստանցիները գրում էին կավե սալիկների, հայերը՝ մագաղաթի, ռուսները՝ կեչու կեղևի վրա:
Թղթի պատրաստման եղանակը հայտնագործվել է Չինաստանում դեռևս մ.թ.ա. II դարում, որը երկար ժամանակ չինացիները գաղտնի էին պահում: Նրանք թուղթը պատրաստում էին հնդկեղեգի (բամբուկ) մանրաթելերից: Թուղթը Հայաստանում գործածվել է VIII–IX դարերից, Եվրոպայում՝ X դարից: XIII–XIV դարերում թղթի արտադրության տեխնոլոգիայի տարածման համաշխարհային կենտրոն դարձավ Սամարղանդը, որը գտնվում էր Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհին: Թղթի արտադրության առաջին ֆաբրիկան Ռուսաստանում կառուցվել է 1655 թ-ին:  Միայն XIX դարում մարդիկ սկսեցին թուղթ պատրաստել փայտից, որի հիմնական բաղադրամասը թաղանթանյութն է:
Աշխարհում թղթի 25%-ը ստացվում է թղթաթափոնից: 1 տ թղթաթափոնի օգտագործումը հնարավորություն է տալիս պահպանելու նվազագույնը 2 ծառ:
Մինչև թղթի գյուտը հայերը հիմնականում գրում էին մագաղաթի վրա: Մագաղաթը կաշվից պատրաստված գրանյութ է: Ըստ հունական ավանդության` այն ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում և քաղաքի անունով կոչվել է պերգամենտ: Մագաղաթը պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն. գրվում էր երկու երեսին, և, ի տարբերություն պապիրոսի փաթեթի, նրանք իրար վրա դնելով՝ ստացվում էր այժմյան գրքի ձևը: Մագաղաթի պատրաստման տեխնոլոգիան բարձր զարգացման հասավ միջնադարյան Հայաստանում, և ստեղծվեցին բազմահազար մագաղաթե ձեռագրեր: Մագաղաթը երկար ժամանակ է օգտագործվել մինչև թղթի ի հայտ գալը։

Գրքի ստեղծման տեխնոլոգիան

Հնդկաստանում առաջ գրում էին պալմայի տերևի վրա։ Քարերի վրա սեպագիր արձանագրություններ են գրել, որոնք որպես գիրք էին հանդես եկել։ Փայտե տախտակի վրա լցնում էին մեղրամոմ և սկսում էին հատուկ փայտիկով գրել, իսկ մյուս կողմով ջնջել։ Հին Եգիպտոսում գլանակի վրա փաթաթում էին պապիրուս, որի չափը հասնում էր հարյուր քայլի։ Առաջին գիրքը հանդես էր եկել ձեռագիր և մեկ գիրքը տպագրել էին մի ամբողջ տարի։

Հայ տպագրություն

Հայերեն գրքերի տպագրության սկզբնավորումը նոր փուլ նախանշեց և անգնահատելի դեր ունեցավ 17-18 դարերի հայկական մշակույթի զարգացման բնագավառում: Առաջին տպագիր գրքերը եղել են փայտափորագիր: Փայտե տախտակի հարթ մակերևույթին փորագրում էին բնագրի հայելային պատկերը, ապա վարպետը սուր դանակով փորում հանում էր տառագծերի միջև եղած փայտը: Դրա վրա ներկ էին քսում, վրան դնում մագաղաթ կամ թուղթ ու սեղմում, և ներկը փայտից փոխանցվում էր թերթերի վրա: Նույն կերպ էին վարվում նաև պատկերափորագրության ժամանակ:

 

Աղբյուրը՝ https://www.youtube.com/watch?v=jNDx5fbWv-M
https://www.youtube.com/watch?time_continue=23&v=Lo13pVrJ97U
https://shamirampoghosian.wordpress.com/2016/04/07/%D5%A9%D5%B2%D5%A9%D5%AB-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/
Ռաֆայել Իշխանյան ,,Հայ գրքի պատմություն,,

 

 

 

Թարգմանություն

Три лентяя и груши
Один князь держал напоказ трёх лентяев. Ленивее их на целом свете никого не было.
Лежат они раз в саду в тени под деревом. Ветки со спелыми грушами до самой земли гнутся.

— Эх, упала бы груша прямо мне в рот! — говорит один лентяй.

— Упала бы да без черешка — легче есть будет! — мечтает другой.

— И не лень вам рот разевать, языком чесать? — спрашивает их третий.
Երեք ծույլերը և տանձերը
Մի իշխան ցուցադրության համար երեք ծույլ մարդ էր պահում։ Այդքան ծույլ իրենցից բացի ամբողջ աշխարհում չկար։ Մի անգամ նրանք պառկած էին այգում ծառի ստվերի տակ։ Հասած տանձերով ճյուղերը խոնարհվել էին դեպի հողը։
-Ախ, երանի տանձը ընկներ ուղիղ բերանիս,-ասաց ծույլերից մեկը։

-Երանի ընկներ առանց կորիզի, ավելի հեշտ կլիներ ուտել,-երազեց մյուսը։

-Եվ դուք չե՞ք ալարում բերան եք բացում և ձեր լեզուն շարժում,-հարցնում է երրորդը։

Ծիծաղ

Վիլյամ Սարոյանի ,,Ծիծաղ,, պատմվածքն ինձ տխրեցրեց։ Ես զարմացաթե ինչու՞ էր
ուսուցչուհին ասում՝ ծիծաղի՛րԴա իսկապես շատ հետաքրքիր պատժի միջոց է ։
Նա ինչպե՞ս կարող էր ծիծաղել առանց պատճառի։ Ուզում էր ծիծաղելսակայն այդ պահին
իրեն ոչինչ ծիծաղելի չէր թվում։ Նա սկսեց կեղծ ծիծաղելիսկ հետո այդ կեղծ ծիծաղը
դարձավ իրական։ Նա ծիծաղում էր առանց կանգ առնելու։
Երբ դու ծիծաղում ես մարդկանց վրա, դու անում ես աշխարհի ամենավատ բանը, որովհետև անկախ ամեն ինչից չի կարելի մարդկանց ծաղրել ։ Եվ ուսուցչուհին ուզում էր տղային հասկացնել, թե ինչ զգաց այդ պահին։ Նրանք հեռացան,բայց կարծես տղայի համար արդեն ամեն ինչ ուրիշ էր դարձել։ 

Գողացված հեծանիվը

Ես Վիլյամ Սարոյանի ՛՛Գողացված հեծանիվը՛՛ առաջին անգամ էին ընթերցում: Պատմվածքը մի տղայի մասին էր, ով հեծանվակայանում նկատելով մի հեծանիվ, վերցնում է ու գնում տուն: Ինձ դուր չեկավ տղայի արարքը, նա առանց մեկ բառ ասելու հեծանիվը վերցրեց և գնացՆրա ընկերները և հայրը իրեն ասում էին,որ հեծանիվը գողացված է, և պետք է տանել նույն տեղը կայանել, բայց տղան չէր լսում ոչմեկին:
Մի անգամ տղան գնաց կինոթատրոն, հեծանիվը կայանեց մուտքի մոտ, իսկ երբ կինոթատրոնից դուրս եկավ, հեծանիվը գողացել էին: Նա զայրացած գնաց տուն: Հետո օգոստոսյան մի երեկո, տղան իր ընկերոջ հետ բակում գնդակ էր խաղում,ու գնդակը պատահաբար գլորվեց, երբ տղան գնաց գնդակը գտնելու, տեսավ բավականին վատ վիճակում հեծանիվը:

This slideshow requires JavaScript.

November

November is the eleventh and penultimate month of the year in the Julian and Gregorian Calendars and the fourth and last month to have the length of 30 days. The month kept its original name from the Latin novem meaning “nine” which marked it the 9th month of the year in the Roman calendar. November was named during a time when the calendar year began with March, which is why its name no longer corresponds with its placement in the Julian and Gregorian calendars. November retained its name when January and February were added to the Roman calendar. November is a month of late-spring in the Southern Hemisphere and late-autumn in the Northern Hemisphere.

КАСКАДЁР

p

Зачастую каскадёры дублируют, то есть подменяют актерв в кадре на время выполнения трюков; есть актёры, которые сами выполняют трюки и, следовательно, одновременно исполняют и работу каскадёра. С другой стороны, наиболее способные каскадёры могут сами начинать кинокарьеру, используя свои навыки и опыт в фильмах жанров “боевик” и “приключения”. В случае «подмены» или дублирования актёра каскадёром, для съёмок зачастую подбирается каскадёр (дублёр), похожий по телосложению на актёра; затем каскадёра гримируют под актёра и во время выполнения трюка его не снимают крупно анфас— так для зрителя подмена актёра каскадёром остаётся относительно незаметной. Пе́рвый кинотрю́к был вы́полнен 12 ноября́ 1910 го́да, когда́ америка́нский каскадёр (увы́, его́ и́мя забы́то) спры́гнул с горя́щего возду́шного ша́ра в ре́ку Гудзо́н. Каскадёрами обы́чно станови́лись цирковы́е акроба́ты. Да́же сло́во «каскадёр» происхо́дит от «каска́да» – на цирково́м сле́нге э́то «имита́ция паде́ния».