Ես Իջևանում

Առաջին օր

Հոկտեմբերի 22-ին հավաքվել էինք Սուրբ երրորդություն եկեղեցու բակում, որպեսզի ճամփա ընկնեինք դեպի Իջևան: Սկզբում մտանք եկեղեցի, մոմ վառեցինք, աղոթեցինք և ուղևորվեցինք: Մեր առաջին կանգառը Սևանն էր, որտեղ ընդմիջեցինք: Մտանք Գոշավանք: Քայլարշավեցինք Իջևանով և գնացինք Դանեղբայրներ հյուրատուն: Տեղավորվելուց հետո որոշեցինք ծանոթանալ տեղանքին, մի քիչ զբոսնել և շփվել միմյանց հետ: Հետո կայքում  նյութեր թողարկեցինք ու քնեցինք: Բայց աղջիկներով շատ ուշ քնեցինք՝ պարեցինք, խաղացինք, հեռուստացույց դիտեցինք, չարաճճիություններ արեցինք, իսկ ընկեր Հարությունյանը եկավ բարկացավ մեզ  վրա ու այդպես մենք ուշ քնեցինք:

Երկրորդ օր

Արթնացանք հագնվեցինք, լվացվեցինք և իջանք նախաճաշելու: Գնացինք գրքի նվիրատվություն արեցինք երեխաներին: Քայլարշավեցինք դեպի Սարգիս գյուղ, կանգնեցինք Վարդանի ծառի մոտ, ճաշեցինք, հանգստացանք, խաղեր խաղացինք, ընթրեցինք: Հետո հարցազրույց վարեցինք տներում և քնեցինք:

Երրորդ օր

Արթնացանք, նախաճաշեցինք ու ճամփա ընկանք դեպի Մակարավանք: Գնացինք խոնարհված եկեղեցիներ, մատուռներ և վայելեցինք Ւջևանի գունառատ աշունը: Տերևները թափվում էին, իսկ  մենք գլորվում էինք տերևների մեջ: Ամեն ինչ հրաշալի էր, բայց օրերը քիչ էին: Վերադարձանք Երևան: Ա՜, մոռացա նշել, որ ես, Լիլիթը, Արամը և Էդգարը Հաղարծինում մեր խմբից հետ էինք մնացել ու որոշեցինք օգնության դիմել ծառերին, տերևներին: Խնդրում էինք, որ հուշեն ճանապարհը, բայց նրանք չէին խոսում մեզ հետ, որովհետև նրանք նեղացել էին մեզանից: Ես զանգահարեցի իմ «փրկարար» տատիկին: Ու սկսվեց շաղգամի պատմությունը: Ես՝ տատիկին, տատիկը՝ ընկեր Հարությունյանին … և ահա ընկեր Հարությունյանը վերջապես եկավ ու «փրկեց»  մեզ: Ահա այսպիսին էր իմ հետաքրքիր ճամփորդությունը:

DSCF1512 DSCF1597 DSCF1507

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s