Դերանուն

Դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։

Տեսակները՝

Անձնական՝ ես, դու, նա, ինքը

Ցուցական՝ սա, դա, նա, այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, այսքան,այդքան, այնքան….

Հարցական- ո՞վ, ե՞րբ, ի՞նչ, ինչո՞ւ, ո՞ր, որերո՞րդ, քանի՞, որտե՞ղ, ո՞ւր…

Հարաբերական- ով, երբ, ինչ, ինչու, որ, որերորդ, քանի, որտեղ, ուր…

Որոշյալ- ողջ(ը), ամբողջ(ը), բոլոր(ը), ամենքը, ամեն մեկը ամեն մի, յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք…

Անորոշ- մի, ինչ-որ, ինչ-ինչ, որվևէ, որևէ, որևիցե, մեկը, երբևէ, ուրիշ, այլ, մի քանի…

Ժխտական-ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը, ոչինչ

Փոխադարձ- իրար, միմյանց, մեկմեկու։

Հոլովվում են գոյականին և տեղի ու ժամանակի մակբայներին փոխարինող դերանունները։ Անձնական դերանունը ունի հոլովման առանձնահատուկ համակարգ՝ դերանվանական հոլովում։ Այդպես են հոլովվում նաև մի քանի այլ դերանուններ՝ սա, դա, ով։ 

Leave a comment