ՀՀ Իշխանության տարանջատումը՝ ՀՀ նախագահը

(Քննարկման արդյունքները)

ՀՀ նախագահը՝

  • պետության գլուխն է
  • հետևում է Սահմանադրության պահպանմանը
  • իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով
  • իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով
  • ընտրվում է յոթ տարի ժամկետով
  • կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետելու դեպքում
  • չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք
  •  իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ
  • ընտրվում է Ազգային ժողովի կողմից
  • վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում

ՀՀ Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն

(Քննարկման արդյունքները)

ՀՀ կառավարությունը ՝

  • գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է
  • իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը
  •  իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը
  •  իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը
  • կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից
  •  փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը
  • Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը
  • Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը
  • կառավարում է պետական սեփականությունը
  • իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն

ՀՀ իշխանության տարանջատումը՝ Օրենսդիր իշխանություն

(քննարկման արդյունքներ)

Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմին է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը։

  • Վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
  • Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
  • կազմված է առնվազն 101 պատգամավորից
  • ընդունվում է 5 տարի ժամկետով
  • ընտրվում է համամասնական ընտրակարգով
  • հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը
  • հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ
  • արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ լիազորությունների ժամկետի ավատրից շուտ
  • հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը
  • պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով