Հաշվետվություն

20170113_131951

Ինձ այս ձմեռային ճամբարը ավելի դուր եկավ: Առաջին երկու շաբաթը ընկեր Վարդուհու հետ էինք: Մեր ջոկատավարի հետ գնացել ենք սահադաշտ՝ չմուշկ քշելու, իսկ մի ուրիշ օր գնացինք Ջրվեժ՝ սահնակ և դահուկ քշելու, կատարել ենք բնագիտական փորձեր: Այդ երկու շաբաթը լրանալուց հետո մենք մեկ շաբաթ եղանք Ավագ դպրոցի,հայոց լեզվի ուսոցչուհու մոտ՝ պատվելի Թամարի: Ինձ այնտեղ ևս շատ դուր եկավ, առաջին օրվանից մենք մի նախագիծ սկսեցինք, պետք է առակներ կարդայինք:Հղումը՝ այստեղ:
Այդ առակներից մեկում ես եղա ժողովրդի դերում: Իսկ հաջորդ օրերին ձայնագրում էինք փոքրիկ պատմություններ ստախոսների մասին: Հղումը՝ այստեղ:
Մասնակցել եմ երեք կլոր սեղանների: Առաջին կլոր սեղանը եղել է  «Բարի Գալուստ մեր տուն»: Մեզ հյուր էր եկել Վասսագի մայրիկը` տիկին Նաիրին: Սկզբում պատրաստեցինք Լիբանանի ուտեստներից մեկը, իսկ հետո սկսվեց կլոր սեղանը: Նա պատմում էր, թե ինչ կյանքով են նրանք ապրում Լիբանանում: Ասեմ, որ շատ համեղ են Լիբանանի ուտեստները:
Երկրորդ կլոր սեղանը՝ ընկեր Հերմինեն, իր խմբի հետ ներկայացնում էր իրենց սովորած ծրագրերը: Ընկեր Վարդուհին իր խմբի հետ ներկայացնում էր հեծանվաերթերի մասին: Երրորդ կլոր սեղանին հյոր էր եկել դերասանուհի Անի Խաչիկյանը: Նա պատմում էր, թե ինչպիսին է իր կյանքը ֆիլմերում:
Շատ հագեցած և հետաքրքիր ժամանակահատված էր:

Leave a comment