Ինձ ոգեշնչում է…

imgres
Ինձ ոգեշնչում է երաժշտությունը: Սիրում եմ դանդաղ, հանգիստ երաժշտություն: Երբ տխուր եմ լինում, լսում եմ և հանգստանում եմ: Երաժշտությունը ոգեշնչում է ամբողջ աշխարհին, տալիս է թևեր, ազդում է մեր էմոցիաների վրա: Երաժշտությունը օգնում է տրամադրության և հոգեվիճակի փոփոխությանը: Երաժշտության միջոցով կարելի է բուժել, կամ սպանել մարդուն։ Երաժշտական ամեն մի նոտա մի գույն է ինձ համար, իսկ մի ամբողջ երաժշտությունը գույների մի աշխարհ է, որտեղ ես ապրում եմ:

Leave a comment