Արցախում․․․

18300985_1688090844830257_7694004029257303775_n

Շաբաթ օրը՝ մայիսի 6-ին, առավոտյան ժամը 10:00-ին Երևանից շարժվեցինք դեպի Արցախ։ Ճանապարհը շատ երկար էր, բայց դրա հետ մեկ տեղ հիանալու շատ տեղ կար։ Սկզբում մտանք Դադիվանք, մառախուղը փակել էր աբողջ տարածքը, բայց ինչքան մոտենում էիր այդքան ավելի տեսանելի էր դառնում եկեղեցին։ Հետո գնացինք Գանձասար։ Տարածքը շատ մաքուր էր և կանաչ։ Դուրս գալուց հետո համտեսեցինք Ղարաբաղի ավանդական ուտեստը՝ Ժինգյալով հացը։ Տեղ հասանք ժամը 21:00-ին: Վերջին կանգառը Եղիշե Չարենցի թիվ 3 դպրոցն էր: Այնտեղ էլ գիշերակացի տեղերը որոշվեցին: Ինձ և Մարիամին վերցրեց մեր նոր ընկերը՝ Աստղիկը։ Ծանոթացանք իր տատիկի, քույրիկի, մորաքրոջ և ծնողների հետ։ Նրանք շատ բարի, հյուրասեր և բարեհամբույր մարդիկ էին։ Երկրորդ օրը հավաքվեցինք Ստեփանակերտի հրապարակում։ Միասին գնացինք զորամաս: Ծանոթացանք, խոսեցինք զինվորների հետ։ Նրանք մեզ ցույց տվեցին ամբողջ զորամասը, ինչպես զենքերը քանդել հավաքել։ Ճաշեցինք զորամասում, ինչպես ճաշում են զինվորները։ Զիվորներից մեկը պատմում էր, որ միայն կիրակի օրերն է իրենց մոտ ազատ։ Մեկը քնած էր, մի մասը շաշկի էին խախում, իսկ մի մասը ֆուտբոլ։ Ճիշտն ասած ես չեի պատկերացնում, որ նրանց ծառայության երկու տարին այդպես են անցկացնում։ Այնուհետև շարժվեցինք Կառկառ գետը, աղբ հավաքելու, երգելու և պարելու։ Հաջորդը ,,Տատի ու Պապի,, հուշարձանն էր։ Այտեղ էլ մի փոքր զբոստնեցինք, նկարվեցինք և գնացինք Տիգրանակերտ։ Բոլորը հոգնած էին այդ իսկ պատճառով չբարձրացանք եկեղեցին։ Երրորդ օրը նորից հավաքվեցինք հրապարակում։ Առավոտյան 7-րդ դպրոցի դիմաց կազմակերպեցինք ֆլեշմոբ։ Երգում էինք, պարում, նաև այնտեղ էին Արցախի հեռուստատեսության լրագրողները։ Այդեղից շարժվեցինք Շուշիի արգելոց, ոտքով քայլեցինք մինչև ջրվեժ։ Ճանապարհը շատ խուճուճ էր և գեղեցիկ։ Երբ տեղ հասանք սնվեցինք և լսեցինք ընկեր Նելլիի երգը և նվագը, իսկ հետո վերադարձանք մեր ,,ընտանիքները,,։ Ծանոթացանք Աստղիկի դասընկերների հետ, իսկ հետո պայմանավորվեցինք, որ երեկոյան ժամը 20:00-ին հանդիպենք։ Միասին շրջեցինք մինչև ուշ երեկո։ Վերջին օրը հավաքվեցինք դպրոցի դիմաց, հրաժեշտ տվեցինք մեր նոր ընկերներին ու նրանց ընտանիքի անդամներին, որպեսզի վերադառնանք Երևան։ Ճանապարհին մտանք Խնձորեսկի Ճոճվող կամուրջը, Նորավանք եկեղեցին և եկանք Երևան։ Ես շատ տպավորված եմ և ուրախ եմ, որ իմ երազանքը իրականացրեց դպրոցը։

 

This slideshow requires JavaScript.

 

Leave a comment