Առցանց ուսումնական պլան

Երկրում տիրող արտակարգ դրությունից ելնելով, մենք բոլորս աշխատում ենք առցանց տարբերակով: Ինձ թվում է սա հենց ճիշտ ժամանակն է, որ կարգի բերենք բլոգները, հետևենք դասերին, ժամանակը ճիշտ օգտագործենք: Հետո արդեն վերադառնանք մեր առօրյա կյանքին: Իսկ հիմա ժամանակն է, որ խոսեմ «տանը մնալու» առօրյաիցս՝

  • Կատարում եմ առցանց առաջադրանքները, տեղադրում բլոգում և հղումն ուղարկում ուսուցիչներին:
  • Զբաղվում եմ ինքնուսուցմամբ և փորձում եմ նոր հոբբիներ գտնել չձանձրանալու համար, դե արդեն գիտեք դժվար է տանը մնալ և ոչնչով չզբաղվել:
  • Շաբաթվա ընթացքում 3 օր քույրիկիս հետ անգլերեն եմ պարապում, նաև ես էլ եմ նոր բաներ սովորում:
  • Ընթերցանությամբ եմ զբաղվում, բայց շատ ժամանակ չեմ կարողանում հատկացնել, քանի որ կազմել եմ ինձ համար ցուցակ՝ դասերի ու գրքերի հետ մեկտեղ ունեմ այլ զբաղմունքներ:
  • Դիտում եմ ֆիլմեր և սերիալներ անգլերեն լեզվով: Հիմնականում երեկոյան ընտանիքով նայում ենք ուսուցողական, հետաքրքիր ֆիլմեր:
  •  Ազատ ժամանակ քույրիկներով պատրաստում ենք թխվածքներ, համեղ ուտեստներ, բացահայտում ենք մեր կարողությունները 🙂 և կազմակերպում թեյախմություն:
  • Զբաղվում եմ սպորտով և ունեմ օնլայն պարային դասեր:

Leave a comment