ՀՀ Իշխանության տարանջատումը՝ ՀՀ նախագահը

(Քննարկման արդյունքները)

ՀՀ նախագահը՝

  • պետության գլուխն է
  • հետևում է Սահմանադրության պահպանմանը
  • իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով
  • իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով
  • ընտրվում է յոթ տարի ժամկետով
  • կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետելու դեպքում
  • չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք
  •  իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ
  • ընտրվում է Ազգային ժողովի կողմից
  • վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում

Leave a comment