Առաջադրանք

Տրված բանաստեղծությունից գտիր բայերը, որոշիր հատկանիշները (խոնարհում, սեռ, կազմություն, եղանակ, ժամանակ, ժամանակային ձև, դեմք, թիվ)

Բանաստեղծությունից դուրս գրիր պակասավոր և անկանոն բայերը, որոշիր՝ պակասավոր են, թե անկանոն։

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով

Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―

Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.

Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.

Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―

Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.

Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի

Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―

Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜

Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―

Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.

Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.

Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―

Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

շինված-ե խոնարհում, կրավորական, ածանցավոր, հարակատար դերբայ

չասած-ե խոնարհում, ներգործական, պարզ, հարակատար դերբայ

անց եմ կենում-ա խոնարհում, չեզոք, ածանցավոր, երրորդ դեմք, հոգնակի,  ներկա, սահմանական եղանակ, բաղադրյալ

աղմկում է-ե խոնարհում, չեզոք, պարզ,սահմանական եղանակ, բաղադրյալ, երրորդ դեմք, եզակի

կասի-ե խոնարհում, ներգործական, պարզ, ենթդրական եղանակ, ապառնի,  երրորդ դեմք, եզակի, պարզ

շինված են-ե խոնարհում, կրավորական, ածանցավոր, սահմանական եղանակ, ներկա,  երրորդ դեմք, հոգնակի, բաղադրյալ

բացված-ե խոնարհում, կրավորական, ածանցավոր, հարակատար դերբայ

երգե — ե խոնարհում, չեզոք, պարզ,

կուզե-ե խոնարհում, չեզոք, պարզ, ենթ․ եղ․, ապառնի, պարզ , երրորդ դեմք, եզակի

խնդա- ա խոնարհում, չեզոք, պարզ

ցնդի- ե խոնարհ, չեզոք, պարզ

պիտի գնամ-ա խոնարհում, չեզոք, պարզ, հարկադրական, պարզ, առաջին դեմք, եզակի, ապառնի

հեռանամ-ա խոնարհում, ներգործական, ածանցավոր, ըղձական, պարզ, ապառնի, առաջին դեմք, եզակի

տեսնեք-ե խոնարհում, ներգործական, ածանցավոր, ըղձական, պարզ, ապառնի, երրորդ դեմք, հոգնակի

ասեք-ե խոնարհում, ներգործական, պարզ, ըղձական, պարզ, ապառնի, երրորդ դեմք, հոգնակի:

Leave a comment