Եթե…

imgres
 
Եթե…եթե ես թռչել իմանայի, չեմ կարող ասել, թե ինչ հաճույք կստանայի: Կթռչեի ազատ, որտեղ ուզեի կգնայի, առանց սահմանի, առանց անձնագրի, առանց գումարի: Հիմա շատերը գումար են հավաքում, որպեսզի թռչեն տարբեր երկրներ, իսկ ես կարող եմ ազատ ,առանց գումարի թռչել: Շատ կուզեի, որ խանութներում վաճառեին թևեր: Պատկերացնում եմ, թե ինչ լավ են ապրում թռչունները։ Մաքուր օդում ճախրելը մի այլ հաճույք է նրանց համար: Ձմռանը կթռչեի տաք երկրներ ու երբ սիրտս ուզեր, հետ կվերադառնայի: Ազատ թռչունին ոչինչ չի խանգարի, նույնիսկ արևը։ Ինձ թվում է՝ ես երբեք այդքան ազատ չեմ զգա ինձ, որքան թռչելուց: Առաջին անգամ առանց վախենալու կթռչեմ դեպի արևը, որպեսզի զգամ արևի ջերմությունը: 

Leave a comment