Առաջադրանք հայոց լեզվից

1.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Որթերի
մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ

2.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

3.Նախադասությունների մեջ գտեք բառագործածության սխալները:
Այդ առավոտ սուրհանդակները ավետեցին վաղուց սպասված հաղթանակի լուրը:
Այդ առավոտ սուրհանդակները ավետեցին վաղուց սպասված հաղթանակը:

Այդ երկուսը դեռ առավոտից էին վիճվում:
Այդ երկուսը դեռ առավոտից էին վիճում:

Նա քայլեց ընկավ:
Նա քայլիս ընկավ:

Քո համար նա պատրաստ է ամեն ինչի:
Քեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:

4.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի

5.Տրված բառերում գտնել հնչյունափոխված արմատները
:
Գետնաքարշ, գիտնական, հնձվոր, խուսափել, քննարկել, լսափող, նստարան, լրջախոհ,  ուղեկից, շրջադարձ, կավճոտ, սուզանավ, չվացուցակ, իշայծյամ, պտուտակ:

Գետնաքարշ-գետին
Գիտնական-գետ
Հնձվոր-հունձ
Խուսափել-խույս
Քննարկել-քնին
Լսափող-լիս
Նստարան-նիստ
Լրջախոհ-լուրջ
Ուղեկից-ուղի
Շրջադարձ-շուրջ
Կավճոտ-կավիճ
Սուզանավ-սույզ
Չվացուցակ-չու
Իշայծյամ-էշ
Պտուտակ-պտույտ

6.Շարքի բառերում ընդգծել նախածանցներն ու վերջածանցները:
Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:

Ընդգծված ածանցներով կազմել երկուական նոր ածանցավոր բառ:
Տձև, տհաս
Բրդոտ, մազոտ
Վաղորդյան, ապրիլյան
Ոտք, աչք
Առաջադրանք, բաղբասանք
Երանելի, գումարելի
Բանակ, ցուցանակ
Զինվոր, հնձվոր
Պարագիծ, պարամետր
Մակընթաց, մականուն
Գոյական, ածական
Հոտավետ, արդյունավետ
Խնձորենի, վայրենի
Փոխշահավետ, փոխադարձ
Շաբաթօրյակ, վեցնյակ
Սնունդ, սերունդ
Հոդված, դիպված
Ներառել, ներաշխարհ
Մշակույթ, ասույթ
Գերզգայուն, գերաճ

Leave a comment