Գործնական քերականություն

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը.
ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկնդխառն, գործընկեր, գույնզգույն, երկնչել, զուգընթաց, թրըխկ, լուսնկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց, մակընթացություն, գահընկեց, դանդաղընթաց:

բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թըխկ, խոչընդոտ, կորնթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չրխկոց, վերընձյուղվել, մթնկա, վայրընթաց, դյուրընկալ:

գ/ ակնթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնըստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթնկա, մթնշաղ, նախընտրել, որոտընդոստ, չրըխկ, չըմբռնել, սրընթաց, օրըստօրե, դյուրընթեռնելի, նորընծա:

դ/ անակնկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առնչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետզհետե, մակընթացություն, շրխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարընկեց, օրընդմեջ, Լուսնթագ, ձեռնտու:

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի՛ր:
Միշտ-երբեք
Անարատ-արատավոր
Ոչնչացնել-ստեղծել
Բացահայտ-գաղտնի
Վերջին-առաջին
Համաձայնել-մերժել
Հանգստանալ-աշխատել
Գտնել-կորցնել
Հավաքել-վատնել
Աջ-ձախ
Արթուն-քնած
Հրաժարվել-համաձայնել

Նախադասությունների
 ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր:
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Ուղտը պատաս­խանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Կետերի
 փոխարեն գրիր ամբողջ(ողջ) կամ բոլոր (ը)բառերը:
Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:
Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:
Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:
Ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:
Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:
Ողջ ժողովուրդն է սպասում քեզ:
Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:
Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:
Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:
Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել:
Բոլոր երկրներում եղել է:
Բոլորը նույն բանն են պնդում:
Ամբողջը կրակի բաժին դարձավ:

 

 

 

 

Leave a comment