Առաջադրանք հայոց լեզվից

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով-յոթ գլխանի
Ստրուկի մտքով-ստրկամիտ
Լի և առատ-լիառատ
Կյանքի հյութ-կենսահյութ
Ցավից լլկված-ցավալլուկ
Մոլոր մտքով-մոլորամիտ
Սուր ընթացող-սրընթաց
Խելքը կորցրած-խելակորույս
Նոր հայտնված-նորահայտ
Մենակ ապրող-մենակյաց
Խիստ բարքով-խստաբարո
Երկար ապրող-երկարակյաց
Նոր եկած-նորեկ
Աչքին հաճելի-ակնահաճո

2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն-ընկճված
Պախուրց-սանձ
Նանիր-դատարկ
Հորջորջել-անվանել
Ագուցել-հագցնել
Զեղծել-վնասել
Թալկանալ-նվաղել
Ոթել-հոսեցնել
Դժնդակ-դաժան
Ճեպել-շտապել

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս-արագահոս
Սառնորակ-բարձրորակ
Անուշահամ-դառնահամ
Կենսագիր-բնագիր
Զբոսանավ-շոգենավ
Կարմրազգեստ-շրջազգեստ
Գայլաձուկ-շնաձուկ

4.Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրաճաշակ
Դեղնակտուց-դեղնակարմիր
Ջրաղաց-ջրավազան
Աշխարհամարտ-աշխարհակալ
Ծովածոց-ծովահեն
Լեռնագնաց-լեռնագագաթ
Սրբավայր-սրբատեղի

Leave a comment