Հայերի ծագումն ու կազմավորումը

Հայերը որպես ժողովուրդ ձևավորվել են մ.թ.ա. II – I հազարամյակների ընթացքում, և այդ կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում: Հայությունն անցել է ժամանակակից ազգերի զարգացման բոլոր փուլերը` նախնադարյան ցեղերից և միջնադարյան ժողովուրդից արդի ազգ:

Հայերը առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով: Լեզվաընտանիքի հայրենիքն է Հայկական լեռնաշխարհը և հարակից երկրամասերը` Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելքը և Իրանական բարձրավանդակի հյուսիսը:

Մ.թ.ա. V-IV հազարամյակներում հնդեվրոպական ցեղերի մի մասը տեղաշարժվելով` Հայկական լեռնաշխարհից և Փոքր Ասիայից տարածվել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը, որոնց թվում խեթական, հայկական, հունական և իրանական ցեղերը մնացել են նախահայրենիքի տարածքում:

 

Leave a comment