Գրաբարի օրեր, թարգմանչաց տոն

 Առակների թարգմանություն Հայերենի բարբառները`
սովորողներին ծանոթացնել հայերենի բարբառներին, փորձել գրական հայերեն դարձնել տեքստերը:
Սիսիանի բարբառ
Գեղարքունիքի բարբառ
Արցախյան առած-ասացվածքներ
Քանաքեռի բարբառ
Տեքստի փոխադրում գրաբարից
Տեքստի փոխադրում գրաբարից

Տեքստի թարգմանություն գրաբարից

1.Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ: 

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին, հեռացան: Ծաղիկներ երևացին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղիկների տունկերը տվեցին իրենց բույրը: Արի իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, արի և դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը, qանի որ քո խոսքը քաղցր է, և քո տեսքը գեղեցիկ:

2.Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ. Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Մի աղքատ իմաստուն ուներ ծույլ որդիներ, և մահվան ժամին կանչում է որդիներին և ասում.-Օ՜ որդիներ, մեր այգում բազում գանձ կա պահված իսկ տեղը ես ձեզ ցույց չեմ տա, ով որ աշխատի և խորը փորի նա կգտնի գանձը: Եվ հոր մահվանից հետո, սկսեցին որդիները մեծ ջանասիրությամբ աշխատել և խորը վարել, և նրանցից յուրաքանչյուրը ջանում է, որպեսզի ինքը գտնի գանձը: Այգին սկսեց աճել, զորանալ և բազում պտուղներ տվեց և նրանից դուրս եկան գանձերը:

Leave a comment