Գրաբարի օրեր

Եթէ     ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի` բազում արդյունս առնէ։

Ա) Դուք էք լոյս աշխարհի։    (Մատթէոս Ե, 14)

Դուք եք լույսը աշխարհի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ:
Նախադասաթյունն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։

Բ) Ոչյագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։  (Ժողովող Ա, 8)

Չի հագենա աչքն տեսնլով,և չի լցվի ականջը լսելով։

ոչ յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն                       – աչք(ը)
ոչ լցցի                   — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

Թող գովի քեզ քո ընկերը և ոչ թե քո բերանը,օտարը և ոչ քո շրթունքը։

գովեսցէ       — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ                — քեզ
եւ մի՛              — և ոչ, ոչ թե

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

Ով բարու փոխարաեն չարով է հատուցում, չարը նրա տնից չի պակասի։

(ԱոակքԺԷ, 13)
որ                                 — ով, ով որ
հատուցանէ                        — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն
ի տանէ նորա            — նրա տանից
մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.
Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։

Ե) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (ԱռակքԺԸ,   13)

Ով պատասխան է տալիս մինչև խոսքի լսելը՝ նրան անմտություն և նախատինք։

տայ                          — տալիս է
պատասխանի       — պատասխան
լուեալ                   — լսած
իցէ                           — լինի, կլինի, պիտի լինի
ինչ                           — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն      — անմտություն, անխոհեմություն
նմա                          — նրան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։
Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։

Զ)  Ընկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։               (Առակք Ը,    10-11)

Ընկալեք խրատը և ոչ թե արծաթը, և գիտությունը, քան ընտիր ոսկին ընտիր։ Իմաստությունը ավելի լավ է քան թանկարժեք քարերը։

ընկալարուք                              — ընկալեցեք, վերցրեք
ակն                                     — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս  — պատվական քարեր(ը)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, ……….. ու   …………. ավելի լավ են, քան ……., …….. ու թանկագին քարերը։

է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (ՄատթէոսԵ,    25)

Եղիր արդար քո ոսոխի հանդեպ։
լե՛ր
                       — եղի՛ր
ընդ ոսոխի քում  — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։
Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:

Ը)  Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։    (Մատթեոս Դ, 4)

Մարդը ոչ միայն պիտի ապրի հացոց, այլ ամեն մի խոսքով որ դուրս է գալիս Աստծո բերանից։

ոչ կեցցէ         — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն        — ամեն, ամեն մի
բանիւ            — խոսքով
ելանէ             — ելնում է
ի բերանոյ      —  բերանից

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։ Աշխարհաբար դարձրու՝
ա) հացիւ բառը
բ) ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունր։ Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Թ) Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւզմիւսն արհամարհիցէ։                                           (ՄատթէոսԶ,  24)

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին պիտի ատի ր մյուսին սիրի, կամ մեկին պիտի մեծարի և մյուսին արհամարի։

ոք                          — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ             — չի կարող
երկուց տերանց  — երկու տիրոջ
զմին                     — մեկին
ատիցէ                — ատի, կատի,պիտի ատի

Leave a comment