Թարգմանական նախագիծ

Սեպտեմբերի 1-10 նախագծեր.
Թարգմանական նախագիծ
Նպատակը՝
Լեզվամտածողության զարգացում

Տրված նյութի հասանելիությունը մեկից ավելի լեզուներով
Օտար լեզուների իմացության հմտությունների գործածում և ընդլայնում

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԵ

Հավես է արդյունավետ մարդկանց նայել որպես ռոբոտների կամ կախարդների: Բայց սովորելով, թե ինչպես են նրանք աշխատում արդյունավետ և հաղթահարում դժվարությունները, որ բոլորս ենք ունենում , հնարավոր է ինքդ քո արդյունավետության մակարդակը բարձրացնես: Իհարկե, չես կարող դառնալ արդյունավետ մեկ գիշերվա ընթացքում: Բայց, եթե սկսես փոքր փոփոխություններ անել և որոշ սովորություններ մցնել առօրյայումդ, կլինես ճիշտ ճանապարհի վրա:
1. Առաջինը կենտրոնացիր ամենակարևոր առաջադրանքների վրա
՛՛Ամենակարևոր առաջադրանքներ՛՛-ի հետևում կանգնած տեսությունն այն է, որ ցանկացած առաջադրանքների ցանկ ունի որոշ բաներ, որ մյուսներից կարևոր են: Եթե աչքի տակով անցկացնես ցուցակդ, կտեսնես կարևոր և ոչ այդքան կարևոր առաջադրանքներդ վերջացրած: Այս մեթոդիկան նաև հետ կպահի ձեզ գործերը հետաձգելուց, քանի որ շատ հեշտ է օրը անցկացնել թեթև բաներ անելու վրա, կարևոր և դժվարները վերջացնելու փոխարեն:Օրվա սկզբում մի քանի րոպե ծախսիր մեկից երեք հատ կարևոր բան ընտրելու վրա, որոնք պետք է ավարտի հասցնես մինչև օրվա վերջ՝ ինչ գնով էլ լինի:Նորից կենտրոնանալով կարևորի վրա, ավելի հեշտ է ստեղծել իմաստալից անելիքների ցուցակ. Համոզվեք, որ կարևոր գործերը կատարվում են:

2. Պահեք շեղումների ցուցակ `կենտրոնացած մնալու համար
Էլփոստերով, սոցիալական լրատվամիջոցներով և հազարավոր անելիքներով հեշտ է շեղվել, երբ փորձում ես արդյունավետ լինել:Անկախ նրանից, թե փորձում եք կենտրոնանալ դժվար աշխատանքի վրա, թե պարզապես զբաղվում եք ավելի թեթև առաջադրանքներով, շեղումները արդյունավետության կործանումն են: Դժվար է պահպանել արդյունավետ աշխատանքային սովորությունները, երբտարբեր կողմերից շեղում են:Շեղումները նվազեցնելու հզոր մեթոդներից է «շեղող ցուցակի» ստեղծումը:Աշխատանքի ընթացքում պահեք այս ցուցակը `լինի դա Google Doc-ի, թե սովորական թղթի կտորի տեսքով: Ամեն անգամ, երբ շեղող միտք է ծագում, գրեք այն ցուցակում և նորից գործի անցեք:Այս տեխնիկան, որը Պոմոդորոյի տեխնիկայի գաղտնիքներից մեկն է, հզոր է, քանի որ շատ ժամանակ ձեր շեղումները ուշադրություն են պահանջում:Եթե ես աշխատանք եմ կատարում և հանկարծ հիշում եմ մի պարտք, որը պետք է վճարվի, կամ գաղափար ունեմ նոր գրառման համար, դրանք մտքեր են, որոնք արժանի են ուշադրության: Նրանք պարզապես արժանի չեն դրան այս պահին:Երբ մտքեր են ծագում ձեր աշխատանքի ընթացքում, դրանք գրի առեք: Ընդմիջման ժամանակ կարող եք վերադառնալ ևկամ լուծել դրանք, կամ դրանք ավելացնել ձեր ավելի մեծ անելիքների ցուցակին:

3. Մի՛ զբաղվիր մի քանի գործով միևնույն ժամանակ
Եթե հաշվի առնենք մեր շրջապատում այդքան շեղող հանգամանքները,  շատ հեշտ է բազմակողմանի աշխատանքի թակարդը ընկնելը:Երբ փորձում եք բազմակի առաջադրանքներ կատարել, իրականում միանգամից երկու բան չեք անում. Դուք արագորեն փոխում եք ձեր ուշադրությունը երկու բանի միջև: Ամեն անգամ փոխելիս պետք է նորից կենտրոնանալ նոր առաջադրանքի վրա: Քանի որ մի քանի րոպե է պահանջվում առաջադրանքը կատարելագործելու համար, այս անցման վայրկյանները բազմակողմանի աշխատանքը դարձնում են չափազանց անարդյունավետ:

 4. Սովորեք ինչպես հաջողություններից, այնպես էլ սխալներից
Արդյունավետ մարդկանց մարտահրավերներից է ապահովել, որ արագ աշխատանքը լինի նաև որակով աշխատանք: Երբ արագ ես աշխատում, սխալներ թույլ տալու հնարավորությունը մեծանում է: Արդյունավետ մարդիկ դիմագրավում են այդ ռիսկը ՝ կատարելագործվելով և սովորելով բաց չթողնելով ամեն հնարավոր պահը, որպեսզի լավ աշխատանք արտադրելը դառնա ինտուիտիվ: Երբ ինչ -որ բան սխալ է ընթանում, սխալները վերլուծելը և դրանք կանխելու ուղիներ փնտրելը արժեքավոր ուսուցման փորձ է:Նույնքան կարևոր և շատ ավելի քիչ տարածված է հաջողություններից դասեր քաղելը:Արդյունավետ աշխատող մարդիկ օգտագործում են հաջողությունները պարզելու համար, թե ինչպես կրկնել դրանք: Ի՞նչը լավ ստացվեց և ինչու: Ի՞նչ պետք է վերցնել այս փորձից և նորից օգտագործել:Այս հարցադրումներն օգնում են ձեզ մեկ հաջողությունից անցնել կրկնակի հաջողությունների: Նաև օգնում է ձեզ հասկանալ ձեր հաջողությունները ավելի ինտուիտիվ մակարդակով, ինչը ձեզ խնայում է ժամանակ, երբ սկսում եք նոր նախագծի վրա աշխատել:

5. Կառավարեք ոչ միայն ձեր ժամանակըայլ նաև էներգիան
Տրամաբանական է դժվար գործերը անել օրվա սկզբում արդյունավետորեն օգտագործելով ձեր պիկ ժամերըավելի շատ գործեր կատարել ավելի քիչ ժամանակում ՝ նախքան հոգնելըԱրդյունավետ աշխատող մարդիկ գիտենոր ժամանակ ունենալը բավական չէ գործեր անելու համարՁեր էներգիայի կառավարումըապահովելըոր դուք զբաղվում եք ամենածանր առաջադրանքներովմինչդեռ էներգիա ունեք դրանք լուծելու համարարդյունավետ հնարք է:

6. Սկսեք ավելի հաճախ ասել «ոչ»
Ոչ ասելը դժվար էԴա նշանակում է գիտակցաբար մի կողմ դնել գործերըորպեսզի ժամանակ ունենաս աշխատելու քո ամենակարևոր գործերի վրաՓորձագետ Մարկ Շիդը ոչ ասելու կարևորության մասին ասել է. «Մարդիկ, ովքեր բարձր արդյունավետություն ունեն, իսկապես լավ են ինչ-որ բաներ ՉԱՆԵԼՈՒ մեջ: Ավելի քիչ անելիքներ ունենալը նշանակում է, որ ժամանակը, որը ծախսում ես կարևոր բաների վրա, ավելի կենտրոնացած է և ավելի արդյունավետ: Շատ հաճախ մարդիկ կարծում են, որ իրենք դառնում են ավելի արդյունավետ ՝ իրենց օրը լցնելով ավելի ու ավելի ցածրարժեք աշխատանքով, բայց այս ցածրարժեք աշխատանքը խլում է էներգիա և կրեատիվություն, որը կարող է օգտագործվել ավելի բարձրարժեք աշխատանքի վրա:»

7. Մտածեք, թե ինչ եք անելու, եթե ձեր պլանավորվածով չգնա ամեն բան
Դու ունես շատ մեծ պլաններ այսօրվա համար, այսօր լինելու է քո դեռևս ամենաարդյունավետ օրը, բայց հետո փոքր կրակներ են սկսեում վառվել և պահանջել ուշադրությունդ։ Անկախ նրանից, թե ձեր վառարանը կոտրվում է, և դուք պետք է զանգահարեք վերանորոգողին, վերջին րոպեին հանդիպում է հայտնվում թե դուք մոռացել եք պլանավորել ճաշը ժամանակին: Երբեմն ամեն ինչ սխալ է ընթանում: Արդյունավետ մարդիկ ընդունում են ամեն բան պլանավորելու սխալը. Փաստը, որ բոլորը թերագնահատում են, թե որքան ժամանակ կպահանջվի առաջադրանքներն ավարտելու համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս թերագնահատման պատճառներից ամենամեծը այն է, որ մենք մոռանում ենք հաշվի առնել խնդիրները կամ պարտականությունները, որոնք դեռ մեր օրացույցներում չկան: Երբևէ փորձե՞լ եք հանդիպում նշանակել և մտածել «Սա կանեմ հաջորդ շաբաթ, հաջորդ շաբաթն ավելի ազատ տեսք ունի»: Բայց հաջորդ շաբաթը մոտենում է, և այն զբաղված է ինչպես միշտ: Արդյունավետ աշխատող մարդիկ լավ հասկանում են, որ հաջորդ շաբաթը ավելի ազատ է թվում, որովհետև այն դեռ պլանավորած չէ։ Ընդհատումների պլանավորմամբ և չնախատեսված ծրագրերի համար ազատ ժամանակի ստեղծմամբ, մարդիկ կարող են ավելի արագ հարմարվել, երբ չնախատեսված խնդիրներ են ի հայտ գալիս:

8. Աշխատեք նախքան մոտիվացված կամ ոգեշնչված լինելը
Շատ մարդիկ, ովքեր ձգտում են ձեռք բերել ավելի արդյունավետ սովորություններ, խոսում են ոգեշնչվելու կամ մոտիվացիայի կարիք ունենալու մասին: Այն մարդիկ, ովքեր արդեն ունեն այդ սովորությունները փոխարենը կենտրոնանում են սկսելու վրա `անկախ նրանից, թե նրանք մոտիվացված են, թե ոչ: Երբ դժվարանում ես մոտիվացիայի աղբյուր ունենալ, դրա պատճառովը հաժախ նրա մեջ է, որ նայում ես նախագծի հսկայական շրջանակին: Դա վախեցնող է: Դժվար է սկսել, երբ բախվում ես առաջադրանքի ահռելիության հետ: Եթե ​​ճնշված եք զգում, գործը բաժանեք մի քանի մասերի: Այդպես ավելի հեշտ կլինի շարունակել: Գործողություն ձեռնարկելն այն է, ինչը հանգեցնում է մոտիվացիայի, որն էլ իր հերթին հանգեցնում է ավելի շատ գործողությունների: Արդյունավետ մարդիկ չեն սպասում մոտիվացիային. Նրանք սկսում են աշխատել, և մոտիվացիան իր ոտքով գալիս է:

9.Բաժանենք առաջադրանքը փոքր մասերի
Կան տարբեր պատժառներ, որ մարդիկ հետաձքում են, բայց ամենից կարևորը այն է, որ նրանց առաջադրանքների ցանկը թվում է չափազանց վախենալու։ Եթե դուք պետք է անեք առաջադրանքների ցանկը, որոնք լայնածավալ են և ոչ կոնկրետ, այդ խնդիրենրի լուծումը դառնում է դժվարին։ Նայում եք այդ ցանկին և մտածում «Ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղից սկսեմ»։ Դուք կարող եք սկսել մեծ անելիքները փոքր մասերի բաժանես։ Յուրաքանչյուր առաջադրանքների համար փոքր նպատակներ դրեք։

10.Ոչ ոք չի հանգստանում, նույնիսկ բարձր արտադրողականություն ունեցող մարդ, կարող է կենտրոնանալ ուղիղ ութ ժամ
Դա պարզապես հնարավոր չէ։ Անկախ նրանից, թե որքան արդյունավետ են ձեր ստեղծած սովորությունները, չեք կարող պահպանել այդքան երկար առանց շեղումների։ Ահա թե ինչու է կարևոր հանգստանալը։ Նույնիսկ հանգիստները որոնք ընդամենը մի քանի րոպե տևողության են, կարող են օգնել ձեզ լիցքավորվել և վերադառնալ նոր գաղափարներով։ Նախաձեռնող եղեք ընդմիջումներ անելու ընթացքում։ Երբ ընդմիջում եք, այդ կարևոր է լինի կառուցված և կանխատեսված։ Հեշտ է հիմնավորել շեղումները որպես «ընդմիջում վերցնելը»։ Բայց եթե դուք չեք պլանավորել ձեր հանգստի ժամանակը, հնարավոր է որ դուք իրականում խելագառվել եք։

11.Ավելի քիչ որոշումներ կայացրեք (այն բաների մասին որոնք այդքանել կարևոր չեն)
Մինչ նա նախագահ էր, Բարաք Օբաման մի անգամ ասաց Վանիթի Ֆեյրին, որ նա երբեք չի կողմնորոշվում, թե ինչ հագնի։ «Տեսնում ես, ես միայն հագնում եմ մոխրագույն և կապույտ կոստյում» ասաց Օբաման։ «Ես փորձում եմ որոշումներ կայացնել։ Ես չեմ ուզում որոշումներ կայացնել այն բանի մասին, թե ինչ եմ ուտում կամ հագնում։ Որովհետև ես ունեմ անելու շատ ուրիշ որոշումներ»։ Որոշ որոշումներ կարևոր են։ Մեծ մասը ոչ։ Եթե դուք ուզում եք լինել ավելի արդյունավետ, համարեք ամենօրյա որոշումները աութսորսինգ կամ վերացում։ Այլ բարձր արտադրողականություն ունեցող մարդիկ նմանատիպ մեկնաբանություններ են արել սեփական արդյունավետ սովորությունների վերաբերյալ։ Հեղինակ և ձեռնարկատեր Ռամիթ Սեթին մի անգամ ասաց՝ «Եթե դուք մտածում եք գիրք առնելու մասին, ուղակի գնեք այն։ Մի վատնեք հինգ վայրկյան բանավիճելով դրա մասին, նույնիսկ մեկ գաղափարը ավելին է, քան գրքի արժեքը»։ Եթե դուք որոշում եք որը կարդալ երկու գրքի միջև, Սեթին կասեր՝ «կարդա երկուսն էլ»։ Այնտեղ ոչ մի կետ չկա վատնելու ձեր որոշումները կայացնելու էներգիան անկարևորի վրա։

Աղբյուրը՝ այստեղ:

Leave a comment