Ճամբարային երրորդ օրվա ամփոփում

Ճամբարային երրոր օրը սկսեցինք ռադիոնյութեր պատրաստելով։ Շարունակում էինք իրանա-վրացական նախագիծը տիկին Նունեյի հետ։ Ստուդիայում ձայնագրեցինք վրաց ժամանակակից բանաստեղծ Իրակլի Շամատավայի ստեղծագործություններից հատվածներ հայերեն և վրացերեն, այնուհետև սկսեցինք նախապատրաստական աշխատանքներ կատարել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան գնալուց առաջ։ Ծանոթացանք նրա կյանքին, իմացանք նոր փաստեր իր աշխատանքի մասին։ Հետո, ըստ ճամբարային ծրագրի՝ գնացինք վոլեյբոլ խաղալու։ Ժամը մեկին Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։ Հանդիպումն իրականացվեց հասարակագիտական շուրջտարյա ստուգատեսի շրջանակում։ Նա պատմեց հայ-իրանական հարբերությունների մասին, Իրանի տարածաշրջանում դիրքորոշման մասին, և պատասխանեց մեր հարցերին։

Leave a comment